Նորություններ
Շարունակվում են Հովտաշեն համայնքում ընթացող շինարարական աշխատանքները
26.04.2018
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Հովտաշեն համայնքում ապրիլի սկզբին մեկնարկած ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ակտիվ փուլում են։ <<Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում>> ծրագրի շրջանակներում այս պահին ընթանում են կամուրջի վերանորոգման և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են <<Մոստովիկ>> ՍՊԸ-ի և <<Մերձմոսկովյան>> ԲԲԸ-ի կողմից։
Ավելացնենք նաև, որ պայմանագրի համաձայն իրականացվելու են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթ, փոսային նորոգում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտե-բետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային ավտանգության ապահովում և այլն: