Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 3-ին նշվել է Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու ուխտի օրը

04.05.2018

Դեռևս 18 տարի առաջ մայիսի 3-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ օծվել է Ներքին Դվին համայնքի Սուրբ Հարություն եկեղեցին:
Ներքին Դվինի և հարակից համայնքների բնակիչների համախմբման հոգևոր վայրն ու բնակիչների հոգևոր կյանքի զարգացմանը նպաստող Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է դեռևս 1996թ., երբ կաթողիկոսն էր Գարեգին Առաջինը:
Մայիսի 3-ին, տոնի առթիվ, Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ:
«Եկեղեցին մենք` ամենքս ենք` հոգևոր սպասավորներս և հավատավոր ժողովուրդը, որ գտնվում են եկեղեցու ներսում և եկեղեցու կողքին են», - քարոզի ժամանակ ասել է Տեր Հայրը` կարևորելով յուրաքանչյուրի դերը և մասնակցությունը համայնքի հոգևոր կյանքի զարգացմանը և զորացմանը:
Հավարտ Պատարագի կայացել է տոնական միջոցառում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:05:04