Նորություններ
Արարատի մարզի 11-րդ դասարանների աշակերտները մասնակցել են ռազմադաշտային պարապմունքներին
04.05.2018

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրին և չափորոշիչին համապատասխան ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և խորացնելու նպատակով Արարատի մարզի 11-րդ դասարանների աշակերտները մասնակցել են Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակացությամբ կազմակերպված ռազմադաշտային պարապմունքներին:
Ըստ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության` մարզի երեք տարածաշրջանների` Մասիսի, Արտաշատի և Արարատի հանրակրթական դպրոցների վերոհիշյալ դասարանի աշակերտները կրակային պատրաստվածությունն անցել են իրենց դպրոցներին ամրագրված զորամասերի հրաձգարաններում` ապրիլի 23-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Ավելացնենք նաև, որ մայիս ամսին կայանալու է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ՀՀ ՊՆ աջակցությամբ անցկացվող <<Դիպուկ հրաձիգ>> հանրապետական մրցումների առաջին` մարզային առաջնության փուլը, որի արդյունքում ընտրված հավաքական թիմերը մասնակցելու են մրցույթի երկրորդ` մարզային առաջնության փուլին և ուղեգիր նվաճելու հնարավորություն ստանալու դեպի 3-րդ` եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցող թիմերը բաղկացած են լինելու 6 անդամից (3 տղա, 2 աղջիկ, 1 մարզիչ -ներկայացուցիչ):