Նորություններ
Դարակերտի թիմը ճանաչվել է նախադպրոցական հաստատությունների միջև անցկացվող սպորտլանդիայի տարածաշրջանային փուլի հաղթող
05.05.2018
Մասիս քաղաքում կայացել է <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> մրցույթի տարածաշրջանային փուլը: Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի զարգացման նպատակով անցկացվող մրցույթի վերոհիշյալ փուլին Մասիսի տարածաշրջանից մասնակցել են Ղուկասավանի, Նորամարգի, Նորաբացի, Դարակերտի, Հայանիստի, Մասիսի թիվ 1, թիվ 2, թիվ4, թիվ 5 մանկապարտեզների թիմերը:
Մրցումներն ընթացել են 4 տարբեր մրցաձևերում: Ըստ մրցումների վերջնական արդյունքների` հաղթող է ճանաչվել Դարակերտ համայնքի թիմը: Մասիսի թիվ 4 և թիվ1 մանկապարտեզների թիմերը զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը ուղեգիր են նվաճել դեպի մարզային փուլ, պարգևատրվել մարզումների համար նախատեսված սպորտային պարագաներով և հեծանիվով:














