Նորություններ
Ի պատասխան <<Հրապարակ>> օրաթերթի 05.05.2018թ. համարի <<Տնօրենը հրաժարականի դիմում է գրել>> հոդվածի
05.05.2018
Ըստ Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին օրենքի 6-րդ հոդվածի`
Մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով չի թույլատրվում հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Հրապարակման ենթակա չէ պատերազմ բռնություն, ազգային ու կրոնական թշնամանք հրահրող, պոռնկություն, թմրամոլություն և քրեորեն պատժելի այլ արարքներ քարոզող, կեղծ և չստուգված լրատվությունը:
<<Հրապարակ>> օրաթերթի 05.05.2018թ. համարի <<Տնօրենը հրաժարականի դիմում է գրել>> հոդվածում ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Այդ իսկ պատճառով պահանջում ենք ներկայացնել լուրջ հիմքեր ու փաստեր կամ պաշտոնապես հերքել հոդվածում զետեղված տեղեկատվության ճշմարտացիությունը, այլապես Արարատի մարզպետարանը հայց կներկայացնի ընդդեմ <<Հրապարակ>> օրաթերթի:


