Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետվություն 2018 թվականի 1-ին եռամսյակում Արարատի մարզի տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ

07.05.2018

Մարզի ընդհանուր տարածքը 2090կմ 2 է ( ՀՀ տարածքի 7 % -ը), բնակչության թիվը 258,2 հազ. է, որից 71,8% գյուղաբնակներ են, 28,2 %-ը` քաղաքաբնակներ: Մարզի մեջ ընդգրկված 95 համայնքից 4-ը քաղաքային է, 91-ը գյուղական: Հանրապետության համախառն ներքին արդյունքում մարզի մասնաբաժինը կազմում է 6,3%: Մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է հանրապետության ընդհանուրի 12,4 % -ը, գյուղատնտեսական համախառն արտադրանքը` 13,7 %-ը :
Մարզի 2017-2025 զարգացման ռազմավարության 2 հիմնական գերակա ուղղություններն են`
1. Արդյունաբերության աճը՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա:
2. Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը՝ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մարզի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմամբ:
ՀՀ Արարատի մարզպետարանում 2018թ առաջին եռամսյակի ընթացքում մուտքագրվել է 1513 փաստաթուղթ: Մարզպետարանում հաշվառված և ընդունելությանը մասնակցած 153 քաղաքացիներից բացի հիմնականում սոցիալական բնույթի հարցերով մարզպետարանի տարբեր ստորաբաժանումներ դիմել և իրենց հարցերի պատասխաններն են ստացել մեծ թվով քաղաքացիներ:
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ - Մարզի համայքների 2018թ. բյուջեներով ընդամենը եկամտային մասը նախատեսվել է 7մլդ.283մլն. դրամ: Չորս ամիսների կատարողականը կազմել է 2 մլրդ.183 մլն. դրամ կամ 101.1%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 593.0 մլն. դրամ ավել մուտքագրում: Սեփական եկամուտների մասով պլանավորված 2 մլրդ 782.մլն. դրամի դիմաց փաստացի մուտքագրվել է 685 մլն. Դրամ` կազմելով 103.4 տոկոս:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ - Արարատի մարզում գործում են 49116 գյուղացիական տնտեսություններ: Այսօրվա դրությամբ մարզում կատարվել է 2316 հա գարնանացան: Առաջին եռամսյակում 820 հավաստագիր ստացած հողագործներից վարկ են ստացել 268-ը՝ 1մլդ 406.7 մլն դրամ: Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մկնանման կրծողների դեմ ամենամյա միջոցառումների համար պետության կողմից առաջին եռամսյակում ներդրվել է 2.1 մլն դրամ, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների համար ` հատկացվել 10 մլն դրամ: Ներկրվել է մեծ քանակությամբ ազոտական (344թ.), ֆոսֆորական (51), կալիումական (36տ.) պարարտանյութ, գարնանացան ցորեն (6,1 տ), գարնանացան գարի (24,6), առվույտ (4,7, Կորնգան (2,3), դիզելային վառելիք (1000 լիտր)
Բնապահպանության ոլորտում իրականացվող միջոցառումների համար նախատեսված 701 մլն 210.3 հազար դրամից առաջին եռամսյակում կատարվել է 24մլն 411,0 հազար դրամի ներդրում: Իրականացվել են 398,3 մլն դրամի ոռոգման ներտնտեսային և միջտնտեսային ցանցերի, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման և վերանորոգման աշխատանքներ:
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ - Համաշխարհային Բանկի Ֆինանսավորմամբ <<Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ Ֆինանսավորմամբ>> ընթանում են Ա/Ճ Հ8-Տ-2-16–Հովտաշեն Հ-12 կմ0+000-կմ2+120( 360.2 մլն դրամ), Ա/Ճ Արևշատ–Աբովյան կմ 0+000-կմ 1+543 ( 327.2 մլն դրամ, /Ճ Տ-2-20 Դիտակ–Ջրաշեն կմ0+000-կմ2+116 (342.1 մլն դրամ) ճանապարհային հատվածների վերանորոգման աշխատանքներ:
2018թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված 471,3 մլն դրամի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման աշխատանքների (ձմեռային պահպանում, մետաղական արգելափակոցների պահպանում և վնասված հատվածների վերականգնում, ավտոճանապարհահատվածների նշագծում և այլն) որոշակի մասն արդեն իսկ իրականացվել է առաջին եռամսյակում, համայնքների կողմից համայնքային նշանակության ավտոճանապարհների ցանցի բարելավման նպատակով կատարվել են 21.1 մլն դրամի ասֆալտապատման և կոպճապատման աշխատանքներ: Առաջին եռամսյակում կատարվել է 2018թ. նախատեսված 1 միլիարդ 885.6 մլն դրամի աշխատանքների 6.9%-ը:

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ- ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից 2018 թ-ի տարեկան գործունեության ծրագրով էներգետիկայի բնագավառում, այդ թվում օդային հատվածների վերակառուցման, տեղափոխման, էլեկտրական էներգիայի հաշվառման և այլնի համար, նախատեսված է 2 մլդ 419.2 մլն դրամի ներդրում:
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
՛՛ԳազՊրոմ Արմենիա՛՛ ՓԲԸ-ի կողմից 2018 թ-ի տարեկան գործունեության ծրագրով նախատեսված են. 59.227 մլն դրամի ներդրում: Այս բնագավառում առաջին եռամսյակում ներդրվել է 18.6 մլն դրամ:
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ - <<Վեոլիա Ջուր>> ընկերության միջոցներով մարզի համայնքներում ջրամատակարարման բնագավառում իրականացվում են ջրատարերի վերակառուցման, նոր ջրագծի կառուցման, ներքին ցանցերի վերանորոգման, խմելու ջրի ջրամբարի կառուցման և այլ աշխատանքներ: 2018 թ-ին իրականացված << Ջերմանիս>> ջրաղբյուրների ընդունիչ ցանցի վերանորոգման աշխատանքների արդյունքում ջրաքանակը կավելանա մոտ 12 լ/վ-ով:
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ - 2018 թ-ին մարզի 95 համայնքներում, նախորդ տարվա 60-ի փոխարեն, նախատեսվել են աղբահանության եկամուտներ: Այսօրվա դրությամբ աղբահանության ոլորտում ստացվող ընդհանուր հասույթը շուրջ 345,3 մլն դրամ է ՝ 2017 թ-ի համեմատ կրկնակի անգամ ավելի: 2018 թ-ի ընթացքում աղբահանության ծառայության վրա կատարվող ծախսերը կրճատելու նպատակով ծրագրվում է շշահագործվող 19 աղբավայրերի թիվը հասցնել 4-ի:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ - Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով 32 մլն. դրամ է նախատեսվել ,,Վեդու բժշկական կենտրոն ,, ՓԲԸ-ի ջեռուցման համակարգի, տաք ջրամատակարարման և գազամատակարարման շինմոնտաժային աշխատանքների կատարման և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար: Արտաշատի բժշկական կենտրոնում 01.04.2018թ. դրությամբ իրականացվել են 1 մլրդ 160.5 դրամի աշխատանքներ:
Ավարտվել են նաև Արարատ քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգմամբ ( 730 մլն դրամ ) առաջին եռամսյակի համար նախատեսված 60,7 մլն դրամ արժողությամբ աշխատանքները: Ընթանում են Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի (1 մլրդ 300.0 մլն, 01.01.2018 դրությամբ իրականացվել է254.0մլն դրամի աշխատանք), Աբովյան համայնքի մանկապարտեզի նոր շենքի կառուցման (185.0 մլն դրամ արժեքով, իրականացվել է 13.6 տոկոսը), Դաշտաքար համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման (իրականացվել է ընդհանուր ծավալի 14.4 տոկոսը): Այգավանի մանկապարտեզի վերակառուցման, Նոր Ուղու մանկապարտեզի և Երասխի դպրոցի մեկի մասնաշենքի վերակառուցում մանկապարտեզի տեղակայմամբ ծրագրերը նախագծային փուլում են:
Մշակութային ոլորտ - Մայիսին սկսվելու են Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի խճանկարի ցուցադրության և Դվին հնավայրի միանավ եկեղեցու վերականգնման ծրագրերի համար նախատեսված ծրագրի աշխատանքները: Մասիս քաղաքում <<AFFA>> հիմնադրամի կողմից>> ընտանեկան մարզական համալիրի կառուցման համար 01.04.2018 թ. դրությամբ իրականացվել է 273,148 մլն դրամի աշխատանք` ընդհանուր ծավալի 28,4 %-ը: Պետական բյուջեով նախատեսվում է նաև քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ծրագրերի և ինժեներական ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր (Վեդու ջրամբարի կառուցում, Քաղցրաշենի ինքնահոս ջրատարի կառուցում):
ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
2018թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում արտադրական ձեռնարկությունների, փոքր ձեռնարկատիրական սուբյեկտների կողմից թողարկվել է 52 մլրդ 849.6 մլն դրամի (ընթացիկ գներով) արդյունաբե¬րական արտադրանք` նախորդ տարվա համեմատ կազմելով 109.1%: 2018թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է շուրջ 1 մլրդ 420 մլն դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 75 աշխատատեղ:
Մարզում 2018թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում սպառողական շուկայում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով կազմել է 11 մլրդ 508.7 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 2 մլրդ 511 մլն դրամ: Սպառողական ապրանքների շուկաների ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 5 մլրդ 157,8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ 454,0 մլն դրամի փոխարեն:
Մարզում 2018թ. հունվար-մարտ ամիսներին շարունակվել է առևտրա-տնտեսական և մշակութային համագործակցությունը ՌԴ մի շարք մարզերի և Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի հետ: Համագործակցության հարցերի քննարկման նպատակով ՀՀ Արարատի մարզի պաշտոնական պատվիրակությունը, ըստ պայմանավորվածության, մայիս ամսին կայցելի ԻԻՀ Գիլանի նահանգ, 2018թ. 2-րդ կիսամյակում` Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզ:
Կ Ր Թ ՈՒ Թ Յ Ա Ն Բ Ն Ա Գ Ա Վ Ա Ռ Տարեսկզբից Արգավանդի և Նոյակերտի դպրոցներում ընթանում են ջեռուցման լոկալ համակարգերի անցկացման, Սիսավանում` պատուհանների փոխման, Նարեկի դպրոցում` սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ:
<<Դպրոցական կայուն սնունդ>> ծրագրի շրջանակներում մարզի Վերին Արտաշատի, Վեդի քաղաքի թիվ 1 և Սուրենավանի դպրոցներում կառուցվել են շուրջ 1000 ք/մ մակերեսով ջերմոցային տնտեսություններ:
Ներառական կրթություն իրականացնող 24 դպրոցներում 58-ով ավելացել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը: Օլիմպիադայի հանրապետական փուլից 14 աշակերտ վերադարձել է դիպլոմներով, 5-ը գովասանագրերով: Ավշարի միջնակարգ դպրոցի մեկ աշակերտ փայլուն գիտելիքների համար իրավունք է ստացել մասնակցելու Կենսաբանության միջազգային օլիմպիադային: Մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվել են <<Կորյուն>> ռազմամարզական խաղեր:
Մշակույթի և սպորտի բնագավառ
2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում, մարզդպրոցներում, ինչպես նաև գրադարաններում և մշակույթի տներում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի>> եզրափակիչ փուլում մարզի 4 աշակերտ արժանացել է խրախուսական մրցանակի: Փետրվարին մարզպետարանի թիմը մասնակցել է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին` ընդգրկվելով լավագույն տասնյակի մեջ:
Փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմակերպվել են 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզական միջոցառման տարածաշրջանային և մարզային փուլերը, ինչպես նաև մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի տարածաշրջանային փուլը:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2018 թ.-ին մարզի առողջապահության բնագավառում նախատեսված է իրականացնել 4մլրդ 208մլն 237հազ դրամ ֆինանսավորում : <<Արտաշատի ԲԿ>>, <<Մասիսի ԲԿ>>, <<Վեդու ԲԿ>>, <<Արարատի հիվանդանոց ԲԿ>> և <<Վեդու ծննդատուն>> ՓԲԸ-ներում ավելացած են համավճարով և վճարովի ծառայությունների մուտքերի գումարներն ուղղվել են առողջապահական հիմնարկների նյութատեխնիկական բազայի հարստացմանը և բուժսպասարկման որակի բարձրացմանը: Մարզի հիվանդանոցներում արտաբյուջետային ֆինանսական մուտքերը աճել են 20 տոկոսով: Առաջին եռամսյակում հանրապետության տարբեր առողջարաններում բուժում են ստացել 15 քաղաքացիներ և 9 երեխաներ` իրենց խնամողների հետ: Մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի ԲԿ-ներում և սահմանամերձ համայնքներում կազմակերպվել են <<բաց դռների օրեր>>: Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունների ընթացքում ներկայացված առողջապահական խնդիրները լուծվել են հիմնականում մարզի առողջապահական հիմնարկներում: Սոցիալական ապահովության և երեխաների պաշտպանության բնագավառում 2018թ. նախատեսված 3,4 մրդ. դրամի ֆինանսավորման համեմատ առաջին եռամսյակի կատարողականը կազմել է 752,8մլն դրամ: Զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներից 10-ը ստացել են բնակարանի գնման վկայագրեր:
2018 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 3 հերթափոխով ամռանը մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների (470) հավաքագրումը։
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2018 թվականի առաջին եռամսյակում անցկացվել է մարզխորհրդի 1 նիստ և 3 խորհրդակցություն, վարչական հսկողություն է իրականացվել մարզի 4 համայնքներում: Համայնքների աշխատակազմերում զբաղվածների թվաքանակը 1171 է: Արտաշատ, Արարատ, Մասիս և Այգեպատ համայնքներում ավագանու նիստերի հեռարձակումն առցանց է:
2018 թվականի առաջին եռամսյակում մարզպետարանի և մարզի կազմակերպությունների՝ թվով 17 մասնագետներ վերապատրաստվել են ՀՀ ՏԿԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում: 2018 թվականի առաջին եռամսյակում մարզի 10 համայնքում անցկացվել է համայնքի ղեկավարի, 1 համայնքում՝ ավագանու ընտրություններ:
 

Հաշվետվության ամբողջական տարբերակը, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզի 2017-2025թթ․ զարգացման ռազմավարության 2018թ․ տարեկան գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը տեղադրված են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Հաշվետվություններ >> ենթաբաժնում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36