Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Ջուրը թանկ է, ամեն կաթիլը թանկ է>> խորագրով միջոցառում Բուրաստան համայնքում

08.05.2018

Բուրաստան համայնքը <<Ուրբան >> կայուն զարգացման հիմնադրամի կողմից նախնական գնահատման արդյունքում ճանաչվել է լավագույններից մեկը և ընդգրկվել <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> ծրագրի գործընկեր 12 համայնքների ցանկում, քանզի վերոհիշյալ ծրագրին բուրաստանցիների կողմից մշտապես գրանցվել է մեծ ակտիվություն:

Մայիսի 7-ին համայնքում կազմակերպվել էր <<Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է>> խորագրով միջոցառումը, որի ընթացքում համայնքի երեխաները պատկերավոր միջոցներով շեշտել են ջրի կենսականությունն ու մարդու կյանքում ջրի անփոխարինելի դերը:
Կազմակերպված միջոցառման շրջանակներում ելույթով հանդես են եկել <<ԲՈՒՐԱՍՏԱՆ>> պարային համույթը, վոկալի և թատերական խմբակի եխաները: <<ԼՈՒՅՍԻ ՀՈՎԻՏ>> մանկական այգում համայնքի նկարչության խմբակ հաճախող երեխաների մասնակցությամբ զուգահեռ կազմակերպվել էր նկարչության բաց դաս՝ նույնպես <<Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է>> խորագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 10:09:39