Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի առթիվ
08.05.2018

Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի` Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ: Բոլորիս համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրը ևս մեկ անգամ հիշեցնում է հայ ժողովրդի հերոսական անցյալի, անկոտրում ոգու և անխախտ միասնականության մասին: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտից և Շուշիի հերոսական գործողություններից հետո 2016թ. ապրիլին ևս հայ ժողովուրդն ի ցույց աշխարհի կրկին հաստատեց միասնական լինելու, խաղաղության ձեռք բերման համար անկոտրում պայքար ծավալելու իր վճռականությունը:
Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ հրաշալի ու հաղթական այս օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարձր տրամադրություն, իսկ մեր սահմաններին` խաղաղություն: