Նորություններ
Հաղթանակի և խաղաղության տոնն Արտաշատում
09.05.2018
Այսօր Արտաշատ քաղաքում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի օրը:
Տոնական օրվա կապակցությամբ միմյանց շնորհավորելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել մարզային և քաղաքային իշխանությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, Արտաշատի կապի ուսումնական և Արտաշատի ՌԴ սահմանապահ զորամասերի ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ,ԵԿՄ անդամներ, զինվորականներ, մարզպետարանի և քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտաշատցիներ։
Տոնական միջոցառումը նշանավորվել է հանդիսավոր քայլերթով և մեկնարկել է Արարատի մարզպետարանին կից հրապարակից: Հանդիսավոր երթի մասնակիցները ուղևորվել են դեպի Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան: Երթի մասնակիցները ծաղկեպասակներ են տեղադրել ու ծաղիկներ խոնարհել հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված զինվորների հիշատակին:
Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել են նաև մարզի այլ համայնքներում։