Նորություններ
<<Նոր սերունդ>> թատերախումբը միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակներով
11.05.2018
Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է <<Պատանի թատերասեր>> թատերական փառատոնը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու հրավեր է ստացել Մասիսի մշակույթի կենտրոնի <<Նոր սերունդ>> թատերախումբը: Փառատոնին թատերախումբը հանդես է եկել երկու` Հովհաննես Թումանյանի <<Տերն ու ծառան>> և <<Կիկոսի մահը>> ստեղծագործությունների ներկայցմամբ` արժանանալով <<Լավագույն ազգային պահպանող>> և <<Լավագույն երաժշտական ներկայացում>> մրցանակներին:
Հանրապետական թատերական փառատոններին ևս մշտապես ակտիվ մասնակցություն ցուցաբերող և լավագույն պարգևների արժանացող <<Նոր սերունդը>> Սոչիում կայացած թատերական փառատոնին ներկայացել էր 11 հոգանոց դերասանական խմբով` գեղարվեստական ղեկավար Արշակ Ղազարյանի գլխավորությամբ: