Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

14.05.2018


Մայիսի 14-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության սկզբում մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը զեկուցել է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքի և մայիսի 28-ին մարզկենտրոն Արտաշատում կայանալիք եզրափակիչ տոնական միջոցառման վերաբերյալ:
Այնուհետև քննարկվել են մայիսի 20-ին Հնաբերդ համայնքում կայանալիք <<Ուդուլի>> տոլմայի փառատոնի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: Արամայիս Գրիգորյանը մարզի զբոսաշրջության և մշակութային կյանքի ակտիվացման տեսանկյունից կարևորել է տոլմայի փառատոնի ամենամյա անցկացումն ու դրանով իսկ այն Արարատի մարզի այցեքարտերից մեկը դարձնելը:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է կարկտահարության հետևանքով տուժած համայնքների մասին: Արամայիս Գրիգորյանն, անկախ վնասի ծավալներից, հանձնարարել է կարկտահարությունից տուժած անձանց ցանկում ընդգրկել տուժած բոլոր քաղաքացիների անուններն անխտիր:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում մայիսի վերջին մեկնարկող ավարտական քննություններին` մարզի ղեկավարը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարել է ապահովել դպրոցների ավարտական քննությունների սահուն ընթացքն ու դպրոցներում խստագույնս արգելել որևէ դրամահավաքություն:
Խոսելով քաղաքաշինության ոլորտի աշխատանքների մասին` Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է այս բնագավառին վերաբերող բոլոր առաջարկությունները թարմացված կերպով ներկայացնել ձևավորված նոր կառավարության քննարկմանը:
Արարատի մարզպետարանում մայիսի 14-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են առողջապահության, ֆինանսական, հողաշինության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36