Նորություններ
Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիան համալրվել է նորագույն սարքավորումներով
15.05.2018
Մասիսի ԲԿ-ի լաբորատորիայի աշխատակիցներն այսուհետ իրենց աշխատանքներն իրականացնելու են նորագույն մեթոդներով. լաբորատոր հետազոտությունների բաժանմունքը համալրվել է ամերիկյան <<HTI>> ընկերության սարքավորումներով:
Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանի` հետազոտություննների ուղղությամբ տարվող աշխատանքները կհեշտացվեն ստացված չորս` արյան կլինիկական ( արյան բոլոր բաղադրիչների պատկերը ներկայացնող), մեզի (12 պարամետր), բիոքիմիական հետազոտությունների համար նախատեսված ավտոմատ սարքավորումների և նոր կուագուլոմետրի շնորհիվ:
<<HTI>> ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող <<Ինտերմեդիկա>> կազմակերպության ներկայացուցիչները լաբորատորիայի աշխատակիցների համար կազմակերպված հատուկ դասընթացի ընթացքում ներկայացրել սարքավորումների տեղակայման ու պահպանման մեխանիզմները: