Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ
15.05.2018
Սիրելի հայրենակիցներ
Հայ իրականության մեջ ընտանիքն է հանդիսանում ազգային ու ընտանեկան բարձր արժեքների կրողն ու պահպանողը: Հայրենիքի ու երկրի, մեծերի ու միմյանց հանդեպ սերն ու պատասխանատվությունը կարևորագույն այն արժեքներն են, որոնց հիմքը դրվում է ընտանիքում: Եվ հենց այդ սիրո ու նվիրումի շնորհիվ հայ ժողովուրդը արժանապատվորեն ու հաղթանակած է թևակոխել իր պատմության բոլոր դժվարին փուլերը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի օրվա կապակցությամբ և մաղթում բոլորիս ընտանիքներին բարեկեցություն, սեր ու ջերմություն և ամենայն բարիք:
Արարատի մարզպետ` Արամայիս Գրիգորյան