Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում Արարատի մարզի աշակերտները ցուցաբերել են փայլուն արդյունքներ

16.05.2018

Մարտի 23-ից մինչև մայիսի կեսերը կայացած առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է Արարատի մարզի հանրակրթական դպրոցների թվով 83 աշակերտ: Աշակերտներից 20-ն արժանացել է 1- 3-րդ կարգի դիպլոմների, 8-ը` գովասանագրերի:
Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Ալբերտ Պետրոսյանի` լավագույն արդյունքներ են արձանագրվել հատկապես Հայ գրականություն, Պատմություն, Օտար լեզուներ, Կենսաբանություն, Հայոց լեզու առարկաներից:
Մասնավորապես` առաջին կարգի դիպլոմների են արժանացել 3 աշակերտ` Բյուրավանի մ/դ և Արարատի թիվ 1 հ/դ 8-րդ դասարանի աշակերտուհիներ Իվետա Գրիգորյանը և Աննա Գրիգորյանը` ՀԵՊ առարկայից, Դարբնիկի մ/դ 10-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Պետրոսյանը` Կենսաբանություն առարկայից: Եվս 7 աշակերտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով արժանացել է 2-րդ, 10-ը` 3-րդ կարգի դիպլոմների: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցչի խոսքով` աշակերտներն այս տարի գրանցել են աննախադեպ արդյունքներ` գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները:
Հավելենք նաև, որ Ավշարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Մարգարյանը, Կենսաբանություն առարկայի հանրապետական փուլում ցուցաբերելով գերազանց գիտելիքներ, ընդգրկվել է Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցող Հայաստանի հավաքականի կազմում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:12