Նորություններ
Վանաշեն համայնքի թիմը` սպորտլանդիայի հանրապետական փուլի հաղթող
17.05.2018

Այսօր Վանաձորում կայացել է 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի հանրապետական փուլը, որին Արարատի մարզը ներկայացրել է Վանաշեն համայնքի դպրոցի թիմը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող վերոհիշյալ մարզական մրցումների նպատակն է անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորումը:
Ակտիվ մրցապայքարի և մի քանի մրցաձևերից անցկացված մրցումների արդյունքներով Վանաշենի միջնակարգ դպրոցի 10 աշակերտներից բաղկացած թիմը` մարզիչ Թովմաս Գալստյանի գլխավորությամբ, ցուցաբերել է փայլուն արդյունք և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Ավելացնենք նաև, 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Շիրակի և Կոտայքի մարզի թիմերը: