Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են հանրապետական օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները

18.05.2018

 

 Այսօր 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած և լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներն արժանացել են Արարատի մարզպետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Արարատի մարզպետարանում կազմակերպված ընդունելության սկզբում մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել և շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, նրանց ծնողներին և նշել , որ նմանատիպ մրցույթներում հաղթելը մեծ պատիվ է մարզի համար:Աշակերտներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին, մանկավարժական կոլեկտիվներին ու ծնողներին՝ ընդգծելով, որ ձեռքբերումները պատահական չեն, այլ հսկայածավալ և հետևողական աշխատանքի արդյունք:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը նույնպես շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցած 77 աշակերտից 20-ը արժանացել են դիպլոմների . 3-ը ՝ առաջին կարգի, 7-ը՝ երկրորդ, 10-ը՝ երրորդ,իսկ 8-ը՝ գովասանագրերի: Վարչության պետն ավելացրել է նաև, որ այս արդյունքը լավագույնն է վերջին 7 տարիների համեմատությամբ և որ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հիմնականում 8-11-րդ դասարանցիներ են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18