Նորություններ
Վանաշենի դպրոցի թիմը դարձել է Սպորտլանդիայի եզրափակիչ փուլի կրկնակի հաղթող
22.05.2018

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում կայացած 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման եզրափակիչ փուլում Արարատի մարզի Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցի թիմը գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը` իրենից ետ թողնելով Շիրակի և Վանոց Ձորի մարզերի թիմերին:
Ի դեպ, Արարատի մարզի դպրոցականների 2018թ. գրանցած թվով երկրորդ հաղթանակն է վերոհիշյալ մրցումների շրջանակներում. Օրեր առաջ Վանաձորում կայացած 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի եզրափակիչ փուլում կրկին փայլուն հաղթանակ էր տոնել Վանաշեն համայնքի դպրոցի թիմը` մարզիչ Թովմաս Գլաստյանի գլխավորությամբ:
<<Սպորտլանդիան>> անցկացվում է այաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև: Մարզական միջոցառման նպատակն է անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորումը: