Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է 1-3-րդ և 4-7-րդ դասարանների սպորտլանդիայի եզրափակիչ փուլի հաղթող թիմերին

23.05.2018

Մայիսի 17-ին Վանաձորում և 22-ին՝ Գյումրիում կայացած 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլում Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցի թիմերը զբաղեցրել են առաջին հորիզոնականը : Փայլուն հաղթանակի կապակցությամբ մայիսի 23-ին թիմերին հյուրընկալել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Ողջունելով երկու թիմերի աշակերտներին՝ մարզի ղեկավարը շնորհավորել է նրանց մարզի պատիվը բարձր պահելու և հաղթանակի կապակցությամբ, մաղթել առողջություն ու նորանոր նվաճումներ: Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է նաև թիմերի մարզիչին, համայնքի ղեկավարին ու դպրոցի տնօրենին՝ հաջողության ու հաղթանակի գրավական համարելով նրանց հոգատարությունը, աշխատասիրությունն ու արժանի սերունդ դաստիարակելու ձգտումը, ապա ավելացրել, որ մշտապես պատրաստ է աջակցել նրանց:
Վանաշենի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, թիմերի մարզիչԹովմաս Գալստյանն իր հերթին շնորհակալանքի խոսք է ուղղել մարզպետ Արամայիս Գրիգորյանին և շեշտել, որ մարզի ղեկավարը մշտապես կանգնած է իրենց կողքին: Թիմերի հաղթանակը համարելով առաջին հերթին մարզի հաղթանակը՝ Թովմաս Գալաստյանը մարզի ղեկավարին է հանձնել իրենց կողմից նվաճած մեդալներից մեկը: Հանդիպման ավարտին թիմերը պարգևատրվել են մարզպետի պատվոգրով և մրցանակներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:12