Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տափերականում կայացելել է շախմատի բաց առաջնություն

24.05.2018


Մայիսի 23-ին Արարատի մարզի Տափերական համայնքում անցկացվել է արագ շախմատի առաջնություն: Անհատական առաջնությունն ընթացել է ՖԻԴԵ-ի շախմատի արագ կաննոներով՝ ընդգրկելով 67 մասնակցի: Արարատի տարածաշրջանի 21 համայնքների հանրակրթական դպրոցները ներկայացնող պատանի շախմատիստների մրցման արդյունքում առավելագույն միավորներով հաղթել է Լուսառատ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտ Սամվել Կարապետյանը: Վեդու թիվ 1 հ/դ աշակերտ Գոռ Աթոյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Վեդու թիվ 3 հ/դ աշակերտ Ֆավիթ Դավթյանը՝ 3-րդ հորիզոնականը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45