Նորություններ
Ցերեկույթ՝ նվիրված Անգլերենին
24.05.2018
Արտաշատի թիվ 2 դպրոցում կայացել է միջոցառում՝ նվիրված Անգլերենին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները անդրադարձել են համաշխարհային ճանաչում ունեցող հայերին և նրանց գործունեությանը: Ցերեկույթի ընթացքում Անգլերենով ներկայացվել են հատվածներ Շեքսպիրի <<Համլետ>> և Վիլյամ Սարոյանի <<Իմ սիրտը լեռներում է >> ստեղծագործություններից: Աշակերտների շուրթերով հնչել են անգլերեն երգեր, որոնք համեմվել են հայկական ժողովրդական պարով: Ներկաներին հիացրել է հայ աշակերտների անթերի Անգլերենն ու պոեզիայի ակնթարթներով տպավորիչ միջոցառումը, որի կազմակերպմանը աջակցել էր նաև դպրոցում Խողաղության կորպուսի կամավորը: