Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
24.05.2018

Սիրելի շրջանավարտներ
Շնորհավորում եմ ձեզ կարևորագույն այս օրվա՝ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Ետ թողնելով դպրոցական անհոգ ու հիշարժան տարիները՝ դուք թևակոխում եք դեպի նոր ու կարևորագույն մի փուլ, որ լի է դժվարություններով, նոր գիտելիքներ ամբարելու և իմաստալից կենսափորձ ձեռք բերելու հնարավորություններով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի կապակցությամբ և մաղթում բարի երթ, երջանկություն ու նպատակասլացություն: