Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
27.05.2018

Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Համառ ու հերոսական պայքարի գնով կազմավորված Առաջին Հանրապետությունը վառ ապացույցն էր հայ ժողովրդի՝ հայրենի հողին ամուր կառչած լինելու և ամեն պահ հայրենյաց սահմանները պաշտպանելու պատրաստակամության: Առաջին Հանրապետության օրինակով անցյալ դարավերջին ևս հայ ժողովուրդն իր հերոսական պայքարով աշխարհին ապացուցեց խաղաղ, անկախ ու զարգացած պետություն ունենալու իր իրավունքը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ հիանալի այս օրվա կապակցությամբ և մաղթում մեր երկրին խաղաղություն, բարեկեցություն ու մեծագույն հաջողություններ:
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Արարատի մարզպետ