Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

29.05.2018

<<Ժողովուրդ >> օրաթերթում հրապարակված <<Արարատի մարզպետարանի համար Ամանորը մարտին է>> հոդվածին ի պատասխան հարկ է նշել՝ տարօրինակ է այն, որ լրատվամիջոցը հրապարակում է հոդված՝ առանց ուսումնասիրելու Գնումների մասին ՀՀ օրենքը՝ փոխարենը <<առնվազն տարօրինակ>> անվանելով Արարատի մարզպետարանի կողմից իրականացված գնումների գործընթացն ու դրա շրջանակներում իրականացված պայմանագրերի կնքումը:
Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ որևէ լրատվամիջոցի կողմից հրապարակված հոդվածում զետեղվում է չճշտված, իրականությունից հեռու և առանց հոդվածում նշված կողմից ստացված տեղեկատվության՝ տպավորություն ստեղծելով, թե լրատվամիջոցի նպատակը այս կամ այն կառույցին, անհատին սևացնելն է:
Հրապարակման վերջում էլ հոդվածագիրը շտապել է ներկայացնել, թե կապ են փորձել հաստատել Արարատի մարզպետի հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Եվ եթե, ըստ լրատվամիջոցի, անհնար էր կապ հաստատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, ապա անհերքելի փաստ է այն, որ Արարատի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կամ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը մշտապես բաց է հասարակության և լրատվամիջոցների առաջ:
Ինչ վերաբերում է հոդվածի բուն շեշտադրմանը, թե Արարատի մարզպետարանն իրականացրել է <<տարօրինակ>> գնումներ, ապա փաստում ենք, որ գնումների գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526 N որոշմամբ՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի համաձայն, այն է՝
. Եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով նախատեսված չէ ավելի կարճ ժամկետ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող վաթսուն աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված ժամկետներում պատասխանատու ստորաբաժանումը՝ 1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը կազմվել, հաստատվել է 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում: Ապա հաջորդող ենթակետերով կազմակերպվում է գնման ընթացակարգը (տվյալ դեպքում՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և <<Էլեկտրիկ>> կոոպերատիվի միջև 16.03.2018թ. կնքված պայմանագրի), որի համաձայն՝ մատակարարը պարտավորվում է 2018թ. 4-րդ եռամսյակում՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ըստ տեխնիկական բնութագրի, մատակարարել պայմանագրով նախատեսված ծառայությունը /հավելված 1/, որի դիմաց պատվիրատուն պարտավորվում է 2018թ. 4-րդ եռամսյակում կատարել համապատասխան վճարումը՝ համաձայն վճարման ժամանակացույցի /հավելված 2/:
Հետևաբար, Արարատի մարզպետարանի կողմից իրականացված գնումների գործընթացն ու կնքված պայմանագրերը համապատասխանում են օրենքի տարրին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34