Նորություններ
Արամայիս Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ
01.06.2018
Արարատի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլորին թիմային ու միասնական աշխատանքի համար, որի շնորհիվ կարճատև ժամանակամիջոցում արձանագրվել են հաջողություններ: Արամայիս Գրիգորյանը բոլորին հորդորել է հետագայում ևս, անկախ ղեկավարի ով լինելուց , լինել միասնական, մեկ բռունցք դարձած և նվիրվել մարզի ու երկրի զարգացման հայրենանվեր գործին:
Մարզպետարանի աշխատակիցները ևս շնորհակալություն են հայտնել Արամայիս Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար՝ շեշտելով նրա խստապահանջ, բանիմաց, անաչառ ղեկավար լինելու փաստն ու մարդկային բարձր որակները: