Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

02.06.2018


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին։

Նախարար Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին կատարած աշխատանքի և ներկայության համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջև խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու և դրա հետագա աճն ապահովելու ուղղությամբ։ Նախարարն անդրադարձել է մարզի ոռոգման խնդիրներին, համայնքների կողմից ներկայացված և հաստատված սուբվենցիաների ծրագրերին, հարկերի հավաքագրմանը։ Կարևորելով իշխանության հանդարտ ու անցնցում փոխանցումը՝ Պապիկյանը նշել է, որ նոր ձևավորված կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք առկա խնդիրները հաղթահարելու և ինքնաբավ համայնքներ ունենալու համար։ Նախարարը հաջողություններ և բեղուն գործունեություն է մաղթել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին և հույս հայտնել, որ մարզային հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն մարզում արձանագրված նոր ձեռքբերումների և նոր ծրագրերի մասին։

Իր հերթին Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը բարձր վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար և հավաստիացրել, որ կանեն հնարավոր ամեն ինչ մարզում արձանագրված բարձր ցուցանիշները պահպանելու և ավելացնելու  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53