Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատում կայացել է <<Լավագույն մարզական ընտանիք>> միջոցառման Արտաշատի տարածաշրջանային փուլը

02.06.2018

Մայիսի վերջերից հանրապետության մարզերում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2018>> մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը: Մայիսի 31-ին մարզկենտրոն կայացած տարածաշրջանային փուլին մասնակցել են Արտաշատի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքները: Ակտիվ մրցապայքարի արդյունքում ` մարզային փուլ են անցել 4 տարիքային խմբերը ներկայացնող 12 ընտանիքներ:
Մարզական միջոցառումն անց է կացվում 3 փուլով` տարածաշրջանային, մարզային և հանրապետական և ընգդգրկում է 4 տարիքային խմբեր: Նպատակը անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումն է, բնակչության առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումն ու բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը: Ավելացնենք նաև, որ Արարատի և Մասիսի տարածաշրջանային փուլերը նախատեսվում է անցկացնել մինչև սույն թվականի հուլիսի 10-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23