Նորություններ
«Արտաշատ»-ի անակնկալը Երեխաների միջազգային օրվա առթիվ
02.06.2018

Հունիսի 1-ի` Երեխաների միջազգայգային օրվա կապակցությամբ, Արտաշատ իրավապաշտպան բարեգործական ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կայացել է բարեգործական միջոցառում: Արտաշատի մշակույթի կենտրոնում կայացած միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաների համար հասարակական կազմակերպությունը պատրաստել էր անակնկալներ` Պոլսո պատրիարք արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հովանավորությամբ:
Բարեգործական միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցների համար ելույթ են ունեցել պարային խմբեր, պատանի երգիչ-երգչուհիներ, որից հետո սահմանափակ կարողություններով երեխաներին են հանձնվել բրդյա ծածկոցներ: