Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը հանդիպել է մթերող ձեռնարկությունների ղեկավարների հետ

04.06.2018

Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր` հունիսի 4-ին, առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել գործարարների հետ:
«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի և «Աքուիլա» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բերքի մթերման գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով օրեր առաջ մարզում մեկնարկած ծիրանի բերքահավաքին` մարզի ղեկավարը հետաքրքրվել է վերոհիշյալ ձեռնարկությունների կողմից ծիրանի, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի մյուս տեսակների մթերման գներից, գումարների հավաքագրման ժամկետներից, անցյալ տարիների համեմատ մթերվող բերքի քանակի ավելացման տենդենցից և այլն:
Մթերող գործարանների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նոր ու բարձրորակ սարքավորումների տեղայնացման շնորհիվ այս տարվա մթերումը կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը, հավաքագրման ժամկետների հետ կապված չեն լինի խնդիրներ, իսկ բերքի ավել քանակ արձանագրելու դեպքում, պայմանագրով նախատեսված ծավալներից բացի, հօգուտ գյուղացու ընդունելի կհամարվի մթերման ծավալի ավելացումը 10 տոկոսով: Հանդիպմանը մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են փաստը, որ Արարատի մարզում արտադրվող բերքի իրացման համար մթերման հնարավորություն են ստեղծելու հանրապետության մի շարք ձեռնարկություններ ևս` ավելացնելով, որ այս ասպարեզում խնդիրների արագ և իրատեսական լուծման համար արդյունավետ կարող են լինել մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հաճախակի կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հաշվի առնելով վերջին շրջանում լայն պահանջարկ ունեցող մրգային օղիների արտադրության փաստը, հանդիպման վերջում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարել է առաջիկայում նմանօրինակ հանդիպում կազմակերպել նաև մարզում վերոհիշյալ օղիների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45