Նորություններ
Տեղեկատվություն 2018 թվականի մայիս ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ
05.06.2018
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով` այս տարվա մայիս ամսին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում գրանցվել է 112 ծնունդ ( 2 զույգ ):
Մասնավորապես՝ Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 37 երեխա, Արտաշատի ԲԿ-ում՝ 21 երեխա, Արարատի Բկ-ում գրանցվել է 19 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 35(2 զույգ): Լույս աշխարհ եկած երեխաներից 55-ը տղա են, 59 -ը՝ աղջիկ:
Ավելացնենք նաև, որ ապրիլ ամսվա համեմատությամբ ծնունդների թիվը պակասել է 7-ով: