Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է հերթական բարեգործական ծրագիրը

06.06.2018

Արարատի մարզի Կանաչուտ համայնքի մի շարք կարիքավոր ընտանիքներ ընդգրկվել են <<Փրկության աղավնի>> հասարակական կազմակերպության կողմից կյանքի կոչվող բարեգործական ծրագրին, որին  աջակցություն է ցուցաբերել նաև Կանաչուտի համայնքապետարանը: Երեխա ունեցող 5 կարիքավոր ընտանիքների մասնակցությամբ իրականացված բարեգործական միջոցառումը կրում էր <<Հանապազօրյա հաց մանուկներին>> խորագիրը: Հայկական ավանդական լավաշի թխման արարողության մեկնարկից և Կանաչուտ համայնքի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր Հովիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանի կողմից հացի օրհնության կարգ կատարելուց հետո լավաշը բաժանվել է վերոհիշյալ ընտանիքներին:
Ըստ ծրագրի ղեկավարների` այն լինելու է շարունակական և համամասնորեն ընգրկելու է մարզի այլ համայնքների կարիքավոր ընտանիքների ևս: Միջոցառման շրջանակներում Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցու հովվության տակ գտնվող միակ մանկապարտեզի` Այգեստանի մանկապարտեզի սաները Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ստացել են նվերներ: Միջոցառումը եզրափակվել համերգային ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45