Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը

06.06.2018

 Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանն այցելել են Խոսրովի անտառ պետական արգելոց: Այցի ընթացքում նրանց ուղեկցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և այլն:
Չնայած անցյալ տարվա ամռանը արգելոցում բռնկված հրդեհներին` բնությունն ինքնուրույն, առանց մարդկային միջամտության, սկսել է վերականգնվել` տարածքի շատ հատվածների համար ստեղծելով վերականգնման ու կանաչապատ դառնալու լայն հնարավորություն:
Խոսրովի արգելոց կատարած այցից հետո Բնապահպանության նախարարը եղել է Վեդի համայնքում գտնվող Խոսրովի անտառ պետական արգելոցի թանգարանում: Ի դեպ, թանգարանը հարուստ է կենդանական և բուսական աշխարհը ներկայացնող հավաքածուով, ինչպես նաև դեռևս 1928թ-ից պահպանվող բուսատեսակների եզակի նմուշներով:
Աշխատանքային այցի ավարտին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է շրջակա միջավայրի հանդեպ յուրաքանչյուր քաղաքացու հոգատարությունը` ավելացնելով, որ այսուհետ Խոսրովի արգելոցի պահպանման համար պետությունը կցուցաբերի համակողմանի աջակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36