Նորություններ
Արարատի մարզպետը ներկա է եղել նախադպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլին
07.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նախադպրոցական հաստատությունների թիմերի միջև անցկացվող Սպորտլանդիա մարզական մրցումների մարզային փուլին:
Բացելով մարզական միջոցառումը` մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել բոլոր մանուկներին հունիսմեկյան տոնի` Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել նրանց առողջություն և անհոգ մանկություն: Գարիկ Սարգսյանը շնորհակալանքի խոսքեր է հղել բոլոր ծնողներին, մարզիչներին ու մանկավարժներին կոփված, եռանդուն ու նպատակասլաց սերունդ դաստիարակելու համար:
Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում 5 մրցաձևերով ընթացած մրցումներին մասնակցել է Արարատի մարզի երեք տարածաշրջանների 8 թիմ` 10-ական մասնակցով: Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի զարգացման նպատակով անցկացվող մարզական միջոցառման ակտիվ մրցապայքարի արդյունքում և միավորների ընդանուր հաշվով հանրապետական փուլի ուղեգիր է նվաճել Վերին Արտաշատի մանկապարտեզի թիմը: