Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը ներկա է եղել նախադպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլին

07.06.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նախադպրոցական հաստատությունների թիմերի միջև անցկացվող Սպորտլանդիա մարզական մրցումների մարզային փուլին:
Բացելով մարզական միջոցառումը` մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել բոլոր մանուկներին հունիսմեկյան տոնի` Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել նրանց առողջություն և անհոգ մանկություն: Գարիկ Սարգսյանը շնորհակալանքի խոսքեր է հղել բոլոր ծնողներին, մարզիչներին ու մանկավարժներին կոփված, եռանդուն ու նպատակասլաց սերունդ դաստիարակելու համար:
Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում 5 մրցաձևերով ընթացած մրցումներին մասնակցել է Արարատի մարզի երեք տարածաշրջանների 8 թիմ` 10-ական մասնակցով: Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի զարգացման նպատակով անցկացվող մարզական միջոցառման ակտիվ մրցապայքարի արդյունքում և միավորների ընդանուր հաշվով հանրապետական փուլի ուղեգիր է նվաճել Վերին Արտաշատի մանկապարտեզի թիմը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35