Նորություններ
Արարատի մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն
07.06.2018
Հունիսի 7-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն: Արարատի մարզպետարանում կայացած ընդունելությանը մասնակցել է մարզի տարբեր համայնքները ներկայացնող և նախապես ցուցակագրված 28 քաղաքացի:
Քաղաքացիները մարզի ղեկավարին են ներկայացրել սոցիալական, կոմունալ-կենցաղային, իրավական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Գարիկ Սարգսյանը մանրամասն ծանոթացել է ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել մանրազնին ուսումնասիրել ներկայացված դիմում-խնդրանքներն ու օրենքի շրջանակներում գտնել լուծման իրատեսական ուղիներ: