Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է Դվին համայնքում կազմակերպված միջոցառմանը

11.06.2018

Հայ-իրանական համագործակցության շրջանակներում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադին ներկա են եղել Դվին համայնքում կազմակերպված միջոցառմանը: Համայնքի միջնակարգ դպրոցի պարսկերեն ուսումնասիրող աշակերտների մասնակցությամբ կազմակերպված մշակութային յուրօրինակ հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը, իրանցի գործարարներ, Երևանի մի շարք հանրակրթական դպրոցների պարսկերեն լեզվի խմբակներ հաճախող աշակերտներ:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ կայացած համատեղ զրույցից հետո Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր խոսքում շեշտել է, որ հայ-իրանական բարեկամությունը երկար տարիների պատմություն և ամուր պատվանդան ունի, ապա հավելել, որ անելու են ամեն ինչ համագործակցության եզրերն ընդլայնելու, ինչպես նաև նոր ու հեռանկարային ծրագրեր իրականացնելու համար:
Միջոցառման ավարտից հետո հյուրերը շրջել են համայնքի մշակույթի տանը դեռևս 2015թ. բացված Հայ-իրանական կենտրոնում և մասնակցել կազմակերպված հյուրասիրությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07