Նորություններ
Տարեվերջյան հաշվետու համերգ Արտաշատի երաժշտական դպրոցում
12.06.2018
Հունիսի 12-ին կայացել է Արտաշատի երաժշտական դպրոցի 2017-18 ուսումնական տարվա հաշվետու համերգը, որին ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:
Մշակույթի դպրոցի տաղանդավոր սաների մասնակցությամբ կազմակերպված տարեվերջյան միջոցառումը մեկնարկել է Ռոբերտ Ամիրխանյանի Նոր Երևան ստեղծագործությամբ:
Համերգային ծրագրի ընթացքում դաշնամուրային, ազգային, լարային ու փողային նվագարանների, երգի բաժինների աշակերտները հանդես են եկել երաժշտական կատարումներով` ներկայացնելով հատվածներ Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Չայկովսկու, Վիվալդիի, Բիզեի և այլ հեղինակների ստեղծագործություններից: