Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիական պաշտպանության վիճակի վերաբերյալ խորհրդակցություն Արարատի մարզպետարանում

13.06.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է Արարատի մարզի քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ համալիր գնահատման արդյունքների վերաբերյալ հրավիրված խորհրդակցությանը:
ՀՀ ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2015թ. հոտկեմբերի 28-30-ը ՀՀ Արարատի մարզում անցկացված ՔՊ վիճակի համալիր գնահատման արդյունքներով ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրությունները: Աշխատանքային քննարկման ավարտից հետո ՔՊ վիճակի գնահատման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամներն, օրակարգի համաձայն, անց են կացրել խորհրդակցություններ և մեթոդական օգնություն ցուցաբերել մարզային ՔՊ ծայառություններում, Արտաշատի քաղաքապետարանում, Արտաշատի բժշկական կենտրոնում:
Մինչև հունիսի 15-ը մարզի մյուս տարածաշրջաններում ևս նախատեսվող խորհրդակցությունները ամփոփվելու են հունիսի 21-ին ՀՀ ԱԻ նախարարին ներկայացվելիք եզրափակիչ զեկույցով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31