Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ԳԱՏՕ ծրագրի ներկայացուցիչներին

13.06.2018

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացոցչության կողմից Արարատի մարզում վերջին տարիների ընթացքում իրականացվել են գիտական, պիլոտային, իրավական ու համագործակցային բնույթի մի շարք ծրագրեր, որոնք առավելապես ուղղված են եղել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարմանը: Հունիսի 13-ին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ԳԱՏՕ (Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության) ծրագրի պատասխանատուներն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին են ներկայացրել Արարատի մարզում իրենց կողմից իրականացված, ընթացիկ ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները:
Երկար տարիների ընթացքում Արարատի մարզի տարբեր համայնքներում գրասենյակի կողմից իրականացվել են պոմպերի տեղադրման, խորքային հորերի փակման, ստորերկրյա ավազանի մոդելավորման, ջրի ու բերքի վերլուծության և այլ ծրագրեր:
Արարատի մարզպետն ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կարևորել է համատեղ համագործակցության շարունակական լինելն ու վելացրել, որ մշտապես պատրաստ է աջակցել մարզի տարբեր համայնքներում կյանքի կոչվող և ջրային արդյունավետ կառավարմանն ուղղված նմանօրինակ ծրագրերին:
Ի դեպ, գրասենյակի կողմից Արարատի մարզում իրականացվող ընթացիկ ծրագրերից մեկի` Սայաթ-Նովա համայնքի ձկնաբուծարաններից մեկում պոմպի տեղադրման աշխատանքները կավարտվեն երկու շաբաթ անց` ջրային ռեսուրսների խնայողության և պաշարների ճիշտ ուղղորդման շնորհիվ ոռոգման լայն հնարավորություն ստեղծելով շրջակա հողատարածքների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18