Նորություններ
Ներդրումային ծրագրերի ներկայացման առաջարկ
13.06.2018
Հարգելի բնակիչներ, գործարարներ, շահագրգիռ անձինք
ՀՀ մարզերում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային–գործարար ծրագրերի հավաքագրում:
Ներդրումային ծրագիր-առաջարկը կից ներկայացվող ձևաչափով մինչև ս.թ հունիսի 27-ը կարող եք ներկայացնել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին /հեռախոս՝ 0235 2 23 69, էլ.փոստ ՝ararat.tsragrer@mta.gov.am / :