Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն այցելել է Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց

15.06.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օրեր առաջ հյուրընկալել է բարերարներ դոկտոր Արշալույս Ճգնավորյանին և դոկտոր Էրվին Ազենբաուերին: Հանդիպման ընթացքում բարերար ամուսինները մարզի ղեկավարին են ներկայացրել Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցում իրականացված այն բարեգործական ծրագրերը, որ կյանքի են կոչվել իրենց իսկ կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի կողմից:
Հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքներն անձամբ տեսնելու նպատակով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բարերար ամուսինների հետ միասին հունիսի 15-ին այցելել է Արտաշատի թիվ 5 դպրոց: Մարզի ղեկավարը շրջել է դպրոցի տարբեր հատվածներում, եղել հիմնադրամի կողմից վերանորոգված դասասենյակներում, առարկայական լաբորատորիաներում, մարզադահլիճում, ճաշարանում և այլն:
Դպրոցական շենքի վերանորոգման ու դպրոցի նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքների հետ մեկտեղ տարիներ շարունակ հիմնադրամն աջակցել ու սոցիալական օգնություն է ցուցաբերել նաև դպրոցի անապահով երեխաներին ու մանկավարժներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35