Նորություններ
Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
15.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Արարատի մարզպետարանում կայացած ընդունելությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքներ և կազմակերպություններ ներկայացնող քաղաքացիներ:
Քաղաքացիները մարզի ղեկավարին ներկայացրել են սոցիալական, առողջապահական, կոմունալ-կենցաղային, իրավական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Գարիկ Սարգսյանը մանրամասն ծանոթացել է ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ուսումնասիրել ներկայացված հարցերը, դիմում-խնդրանքներն ու օրենքի շրջանակներում լուծման առաջարկություններ անել: