Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է Պարույր Սևակի Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը

18.06.2018

Հունիսի 17-ը` բանաստեղծ Պարույր Սևակի մահվան օրը, սևակասեր հանրությունը նշում է որպես բանաստեղծի Հիշատակի օր: Մեծ փիլիսոփայի ու անհատականության հիշատակին ու պոեզիային նվիրված միջոցառումների շարքն այս տարի ևս մեկնարկել է այն վայրից, որտեղ տեղի է ունեցել Սևակի մահվան պատճառ դարձած ավտովթարը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, գրողների միության նախագահ էդվարդ Միլիտոնյանը, մի խումբ գրողներ, արվեստագետներ ու աշակերտներ հարգանքի տուրք են մատուցել գրողի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել վթարի վայրում տեղադրված հուշաքարին: Բանաստեղծի շիրմաքարի մոտ հոգեհանգստյան կարգի կատարման և խնկարկման արարողությանը հաջորդել է գրական ցերեկույթը` համեմված Սևակի պոեզիայի գոհարներով, նրա ընկերների ու ժամանակակիցների ելույթներով, ազգային ու ժողովրդական երգերի բացառիկ կատարումներով և բանաստեղծի հայրենի Զանգակատան դպրոցի աշակերտների ասմունքով:
Ելույթ ունենալով բանաստեղծի Հիշատակի օրվան նվիրված միջոցառման ընթացքում` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել և հպարտություն է հայտնել տուն-թանգարանում  մարդկանց հոծ բազմություն տեսնելու համար, ապա ավելացրել.
- Սևակի մահվան օրն, իսկապես, սգալու համար չէ, այլ խոնարհվելու և սերունդներին ի պահ բանաստեղծի խոսքն ու պատգամները սրբորեն փոխանցելու համար:
Միջոցառման շրջանակներում թանգարանի տնօրենությունը Արարատի մարզպետին է հանձնել հուշանվեր և Պարույր Սևակի լավագույն ստեղծագործությունների ժողովածուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20