Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը ծանոթացել է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականցվող աշխատանքներին

18.06.2018

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Մասիս քաղաքում, որտեղ Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից այս պահին իրականացվում են մեծածավալ աշխատանքներ:
AFFA ընտանեկան հիմնադրամի կողմից ստեղծված և շահույթ չհետապնդող Մասիսի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ ամիսներ առաջ ավարտվել են մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները, իրականացվել են մշակութային մի շարք ծրագրեր, քաղաքում գործում է երիտասարդական կենտրոն` կրթման, զարգացման ու շփման լայն հնարավորություն ստեղծելով տարածաշրջանի պատանիների համար: Հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը Գարիկ Սարգսյանին է ներկայացրել սպորտային համալիրի կառուցման ընթացիկ վիճակը, ինչպես նաև մանրամասնորեն անդրադարձել բոլոր այն սպորտային ու ժամանցային հատվածները, որոնք ամբողջացնելու են ընտանեկան համալիրը:
Արարատի մարզպետն այցի շրջանակներում ծանոթացել է նաև հիմնադրամի կողմից ապագայում իրականացվելիք բարեգործական ծրագրերին, որոնք ուղղված են լինելու մարզի, երկրի զարգացմանը, տաղանդավոր պատանիների հայտնաբերմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27