Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

18.06.2018

 
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հակիրճ տեղեկատվություն են ներկայացրել իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցության ժամանակ,մասնավորապես, քննարկվել են ծիրանի մթերման կազմակերպման, ոռոգման համակարգի խնդիրների կարգավորման, շինարարական և ասֆալտապատման աշխատանքների ընթացքի, վարչական հսկողության, մարզի առողջապահական և կրթական հաստատություններում ծագած խնդիրների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու վերաբերյալ հարցեր:
Մարզի ղեկավարը կարևորել է մարզպետարանի և քաղաքացիների ու տարբեր կառույցների հետ աշխատանքային շփումներում բարեփոխումների անհրաժեշտությունը, նոր գաղափարների ներմուծումը և իրագործումը: Համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է անհրաժեշտ հսկողություն իրականացնել և ուշադրության կենտրոնում պահել իրականացվող ծրագրերի և աշխատանքների ընթացքը՝ ապահովելով դրանց՝  նշված ժամկետներում և պատշաճ որակով կատարումը:
Անդրադառնալով Արարատի մարզում այս պահին իրագործվող տարբեր ծրագրերի ընթացքին` մարզպետը հորդորել է աշխատանքները համակարգված իրականացնել հատկապես գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, առողջապահական և սոցիալական խնդիրների ուսումնասիրման ժամանակ մանրամասնորեն լսել բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Մարզպետարան ներկայացված քաղաքացիների դիմում-բողոքների և կազմակերպությունների առաջարկությունները տեղերում ուսումնասիրելու նպատակով Գարիկ Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբեր ստեղծել, հավասարապես լսել բոլոր կողմերին և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել քննարկման:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս,  մարզպետի կողմից պատասխանատուներին տրվել են նոր հանձնարարականներ : 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07