Նորություններ
Արարատի մարզում մեկնարկել է «Թերսնուցման վաղ հայտնաբերում» թեմայով երկօրյա դասընթացը
19.06.2018
«Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությունն Արարատի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում իրականացնում է «Թերսնուցման վաղ հայտնաբերում» թեմայով երկօրյա դասընթաց մարզի սոցիալական աշխատողների և բուժաշխատողների համար:
Հունիսի 18-ին Արարատի մարզում մեկնարկած վերոհիշյալ դասընթացին մասնակցում են մարզի բոլոր տարածաշրջանների սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների 64 ներկայացուցիչներ:
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներն իրենց հմտությունները կբարելավեն երեխաների թերսնուցման խնդիրների վաղ հայտնաբերման, թերսնուցման ռիսկեր ունեցող երեխաների վաղ հայտնաբերման և բուժման, ինչպես նաև սոցիալական և առողջապահական ոլորտների մասնագետների համագործակցված և արդյունավետ աշխատանքի միջոցով համալիր միջոցառումների իրականացման գործում: