Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային հանգստի մեկնեց երեխաների առաջին խումբը

19.06.2018

Այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկել է ամառային հանգստի առաջին փուլը։ Արարատի մարզի 3 տարածաշրջանների 170 երեխա ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իր քսանօրյա հանգիստն է անցկացնելու Հանքավանի 《Խոտոր ջուր》 և 《Հեքիաթային  կիրճ》 մանկական առողջարարական ճամբարներում։

Ծնողների հետ միասին երեխաներին ճանապարհել է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Մարզի ղեկավարը նրանց հորդորել է բոլոր 20 օրերի ընթացքում լինել միասնական,ակտիվ ու ջերմ և տուն վերադառնալ հաճելի ու վառ տպավորություններով լեցուն։

Անաչառության սկզբունքով ընտրված երեխաները սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների երեխաներ են։
Ավելացնենք նաև, որ ողջ ճանապարհի ընթացքում հանգստի մեկնողներին ուղեկցել են Արարատի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18