Նորություններ
<<Լավագույն մարզական ընտանիք>> միջոցառման եզրափակիչ փուլին Արարատի մարզից կմասնակցի 12 ընտանիք
20.06.2018
Հունիսի 20-ին Արտաշատի կենտրոնական մարզադաշտում կայացել է ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> ամենամյա 15-րդ մրցույթի մարզային փուլը: Արարատի մարզի 3 տարածաշրջանները՝ Մասիսը, Արտաշատն ու Արարատը ներկայացնող 48 ընտանիք իր ուժերն է չափել տարբեր մրցաձևերում: Մրցումների մասնակիցները հանդես են եկել հեռացատկ (տեղից), պարանի ձգում, խաղային փոխանցավազք և այլ մրցաձևերում:
Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման նպատակով անցկացվող մարզական միջոցառման եզրափակիչ՝ հանրապետական փուլում, որը կայանալու է Ծաղկաձոր քաղաքում, Արարատի մարզից կմասնակցի առավելագույն միավորներ վաստակած և 4 տարիքային խմբեր ներկայացնող 12 ընտանիք: