Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ

20.06.2018


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հունիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ:

Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քննարկվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայության, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրներ։
Անդրադարձ է կատարվել համայնքային գույքի (հող և անշարժ գույք) կառավարման տարեկան ծրագրերի ընդհանուր էլ. հարթակ ձևավորելու և մարզային բիզնես ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին։

Խորհրդակցության ավարտին նախարարի կողմից մարզպետներին հանձնարարական է տրվել` հետևողական լինել համայնքների կողմից գույքի կառավարման օրինականության նկատմամբ, գործադրել վարչարարության ողջ գործիքակազմը գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տաս բիզնես ծրագիր և ներկայացնել նախարարություն։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20