Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
21.06.2018

Առողջապահության համակարգի սիրելի աշխատակիցներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Մասնագիտական այս տոնն առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ, անկախ իրավիճակից, դուք հավատարիմ եք մնում ձեր կոչմանն ու անձնվիրաբար իրականացնում ձեր առաքելությունը: Առողջ հասարակություն ձևավորելու կարևորագույն ճանապարհին դուք մշտապես դրսևորում եք պատրաստակամություն ու անկոտրում կամք՝ առաջնորդվելով մարդկային ու մասնագիտական բարձր որակներով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ հիանալի օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն և տոկունություն, ձեր ընտանիքներին՝ խաղաղություն:
Արարատի մարզպետ՝
Գարիկ Սարգսյան