Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

22.06.2018

Առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում, որը վարել է Արարատի մարզպետարանի ոռողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը մարզի բժշկական կենտրոնների տնօրենների և առողջության առաջնային պահպանման հաստատությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել է աշխատանքային կարգապահությանը, գրանցամատյանների վարմանը վերաբերող և այլ ընթացիկ հարցեր:
Այնուհետև ՀՀ ԱՆ << Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն << Արարատ մասնաճյուղի>>>> փոխտնօրեն Մարիամ Սարգսյանը ներկայացրել է 2018թ. ամառային զորակոչի կազմակերպմանը, մարզում համաճարակային իրավիճակին վերաբերող հարցեր: Ինչպես նաև ակտիվ քննարկում է ծավալվել <<Բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանում>> մեթոդական ուղեցույցն առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում գործադրելու ընթացքի ու առաջարկների ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32